Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ

Ծխով թունավորվելու զարմանալի հայտնագործություն

Ծխով թունավորվելու զարմանալի հայտնագործություն

Լոյոլայի համալսարանի մրցանակակիր հետազոտությունը բացահայտում է իմունային համակարգի անսպասելի հատկությունները այն մարդկանց մոտ , ովքեր  տուժել են ծխից: Հակառակ սպասումներին՝ հրդեհների արդյունքում մահացած մարդիկ թոքերի կողմից բորբոքային գործընթացներ ավելի քիչ են ունեցել, քան նրանք, ովքեր ողջ են մնացել:

 

Գիտնականներն ուսումնասիրել եմ Լոյոլայի համալսարանի հրդեհներից տուժածների կենտրոնի վաթսուն հիվանդի: Շնչառական ուղիների վնասվածությունը չափվել է հինգբալանոց սանդղակով, որտեղ զրոն ցույց է տալսիս ակնառու վնասվածքների նշանների բացակայություն:

Հետազոտողները չափել են թոքերի հեղուկում իմունային մոդուլյատորների քսանութ խտություն, որը վերցվել էր հիվանդից տասնչորս ժամվա ընթացքում: Մոդուլյատորները սպիտակուցներ են, որոնք առաջանում են լեյկոցիտներց և այլ բջիջներից: Որոշ մոդուլյատորներ լեյկոցիտներն առաջացնում են վնասվածքի գոտում կամ ակտիվացնում են դրանք՝ սկսելու վերականգնման գործընթացը:

 

Լոյոլիի բժշկական կենտրոնի հետազոտությունների հիման վրա հետազոտողները սպասում էին, որ մահացածների մոտ կլինեն մոդուլյատորների մեծ ցուցիչներ, քանի որ առավել վնասված և ցավ ապրած հիվանդներն ունենում են ավելի մեծ բորբոքային պատասխան: Սակայն նրանք հայտնաբերեցին հակառակը: Մահացածներն ունեին թոքերում մոդուլյատորների քիչ խտություններ:

 

Ինչո՞ւ հիվանդների մի մասը թոքերում ունի առավել ամուր իմունային պատասխան, քան մյուսները: Հնարավոր պատճառներն են տարիքը, գենետիկան, առողջության ընդհանուր վիճակը և այլն, որոնք խախտում են մեծ կամ փոքր բորբոքային գործընթացների հավասարակշռությունը:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ